Ռեշֆորդ. Իմ նպատակը ՄՅՈւ-ին վերադարձնելն է այնտեղ, որտեղ նա պետք է լինի

Երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վստահ է, որ իր հետագա ճակատագիրը «Ման. Յունայթեդի» կազմում ավելի պայծառ է լինելու:
Վերջերս Ռեշֆորդը երկարձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023 թվականը՝ շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձով: Ընդ որում՝ ըստ նոր պայմանագրի՝ նա ունի ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորություն:
Նախորդ մրցաշրջանի ավարտին շատ էին քննադատում ֆուտբոլիսին, անգամ սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ շուտով տեղափոխվելու է «Բարսելոնա», սակայն ֆուտբոլիստը, անձնական զրույց ունենալով ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ուլե -Գունար Սուլշերի հետ, որոշեց մնալ.

-Իմ նպատակը «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնելն է այնտեղ, որտեղ նա պետք է լինի, այսինքն՝ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի ամենավերևում: Ես պայմանագիրս չեմ երկարաձգել, որ հրաշքների սպասեմ, այլ կնքել եմ նրա համար, որ աշխատեմ,- ասել է Ռեշֆորդը: