Վիլյա. Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», խոստովանել է, որ դեռ չի պատրաստվում կարիերան ավարտել.
37-ամյա հարձակվող Դավիդ Վիլյան դեռ լավ մարզավիճակում է, այնպես որ չի մտածում հրաժեշտ տալու մասին.

Մարդիկ արդեն երկար տարիներ է, խոսում են այն մասին, որ շուտով ավարտելու եմ կարիերաս, բայց ես դեռ խաղում եմ։  Հպարտ եմ, որ այս տարիքում դեռ կարողանում եմ նման մակարդակով խաղալ: Շատ չեմ մտածում ապագայի մասին, քանի որ ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Իմ պայմանագիրը նախատեսված է մինչև դեկտեմբերը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի, – իսպանացու խոսքերն է մեջբերում goal-ը: