Անչելոտի. Խամեսի համար դիրքը էական չէ

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին խնդրել են մեկնաբանել, թե որ դիրքում կխաղացնի Խամես Ռոդրիգեսին, եթե վերջինս  «Ռեալից» տեղափոխվի նեապոլիտանական ակումբ.

-Հիանալի գիտեմ Խամեսին. նա կիսապաշտպանության ցանկացած դիրքում կարող է խաղալ: Օգտագործել եմ նրան և՛ ձախ եզրում, և՛ «10» համարի գոտում, և՛ աջ եզրում: Խաղադաշտում  դիրքը  նրա համար խնդիր չի լինի: Ադապտացիայից հետո նա կարող է  խաղալ յուրաքանչյուր գծում: Ինչ վերաբերում է «10» համարի մարզաշապիկին,  թիվը բացարձակ կարևոր չէ: Կարևորն այն է, որ նա հագնի  «Նապոլիի» մարզաշապիկը: Նրա համար սկզբում, իհարկե ժամանակի և համբերության կարիք կլինի: Գլխավորն այն է, որ նա տեղափոխվի,- Անչելոտիի խոսքերն է  մեջբերում  Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Անչեlոտիի ղեկավարության ներքո Խամեսը խաղացել է  Մադրիդի «Ռեալում» ու Մյունխենի «Բավարիայում»: