Սուլշեր. Պոգբան իսկական պրոֆեսիոնալ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ ակումբից հեռանալու հավանակության մասին խոսակցությունները.
- Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և կարիք չունենք  մեր ֆուտբոլիստներին վաճառելու։ Մենք առաջարկներ չունենք մեր ֆուտբոլիստների վերաբերյալ։ Պոլը երբեք չի առանձնացրել իրեն թիմից, միշտ էլ նվիրված  է եղել՝ հանուն թիմի: Պոգբան իսկական պրոֆեսիոնալ է և  ոսկի սիրտ ունի, ես նրա մասին այլ բան չեմ կարող ասել, – Սուլշերի խոսքերն է մեջբերում ESPN-ն։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թ.: