Պիկեն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ստիպված կլինի վճարել ավելի քան 2 միլիոն եվրո տուգանք և հարկային այլ վճարումներ կատարել: Ինչպես տեղեկացնում է Minutos-ը,  Իսպանիայի ազգային դատական հանձնաժողովը մերժել է ֆուտբոլիստի  բողոքը ընդդեմ  Կենտրոնական վարչատնտեսական դատարանի որոշման:

Ավելի վաղ իսպանական իշխանությունները մեղադրել են Պիկեին այն բանում, որ վերջինս թաքցրել է այն հանգամանքը, որ իր իմիջային իրավունքները փոխանցել է   Kerad Project 2006-ին՝ ավելի քիչ հարկեր վճարելու համար:

Ի դեպ, այս որոշումը կայացվել է 2016 թ.՝ Պիկեին պարտավորեցնելով 2,1 մլն եվրո վճարել: Դրանից հետո անընդատ կայանում էին բողոքարկման փուլերը:  Այժմ Պիկեն կարող է  երկրի Գերագույն դատարան վճռաբեկ բողոք ներկայացնել։