Տուխել. 222 մլն եվրո չեն վճարի Նեյմարի համար

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ հազիվ թե գտնվի մեկը, ով կվճարի Նեյմարի համար պահանջվող գումարը:

Երևում է՝ Նեյմարի հեղինակությունը Ֆրանսիայում ընկել է: Հարձակվողը հայտնվել է տրանսֆերային շուկայի ամենաթեժ կետում, ընդ որում՝ ՊՍԺ-ի երկրպագուներն անընդհատ կոչ են անում վաճառել Նեյմարին, չնայած վերջինս բազմաթիվ գոլեր է խփել ֆրանսիական ակումբում ու օգնել հաջողության գործում:

Նեյն իր հերթին ամեն ինչ անում է, որ ՊՍԺ-ն վաճառի իրեն «Բարսելոնային», բայց նման գործարքները հեշտ չեն կնքվում: ՊՍԺ-ն պահանաջում է 222 մլն եվրո, այսինքն՝ այնքան, որքան վճարել էր «Բարսելոնային» ֆուտբոլիստին ձեռք բերելիս՝ 2017թ.:

-Ինձ ճշգրիտ տեղեկություն են տվել, որ Նեյը տրանսֆերի է հանվել, ընդ որում՝ գումարը սահմանվել է կոնկրետ 222 մլն եվրո: Ես նախագահին ասացի, որ փողի կարիք չունեմ, ավելի լավ կլինի Նեյմարին փոխանակել այլ ֆուտբոլիստի հետ, իսկ «Բարսելոնայում» քիչ չեն շնորհալի տղաները, օրինակ՝ Ռակիտիչը կամ էլ Կոուտինյոն: Հազիվ թե գտնվի մեկը, որը այդքան խոշոր գումար կվճարի, իսկ ֆուտբոլիստներին փոխանակելը հիանալի ալտերնատիվ կլինի նման պարագայում,- հայտարարել է Տուխելը: