Ալոնսո. Երկու տարի անց…

«ՌԵալի» երիտասարդական թիմի նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատմել է, թե ինչու որոշեց տեղափոխվել «Սոսիեդադ».

-Կարծում եմ՝ կյանքում իդելական ժամանակներ են լինում որոշակի քայլեր անելու համար: Ես ուրախ էի Մադրիդում աշխատելիս, այնտեղ ինձ հարմարավետ էր, բայց հասկացա, որ Սան- Սեբաստիանում ինձ ավելի մեծ հնարավորություններ են սպասվում: Իսկապես, հիմա ես ավելի ազատ եմ:

Որպես նախկին խաղացող՝ ինձ դուր էր գալիս  խաղը կարդալը,  այն վերահսկելը: Հենց դա էր պատճառը, որ որոշեցի մարզչական աշխատանքով զբաղվել: Իմ կյանքում շատ մարզիչներ եմ ունեցել, որոնք սովորեցրել են ինձ անել այն, ինչ հիմա ես եմ սովորեցնում սաներիս:  Չգիտեմ, թե որտեղ ինձ կտանի մարզչական կարիերան, բայց ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ հիմա: Տեսնենք, թե ինչի կհասնեմ: Բայց կարծում եմ՝ երկու տարի անց հաստատ լիարժեք գլխավոր մարզիչ եմ դառնալու,- կանխատեսել է Ալոնսոն: