Նասրի. Փողն ինձ համար առաջին տեղում չէ

«Անդերլեխտի» նորեկ Սամիր Նասրին պատմել է բելգիական ակումբ տեղափոխվելու պատճառների մասին, որտեղ գլխավոր մարզիչ է նշանակվել ֆրանսիացու՝ «Ման. Սիթիի» նախկին թիմակից Վենսան Կոմպանին:

-Կոմպանիի հետ իմ զրույցը երկար չի տևել, որովհետև ես ուզում էի մնալ Եվրոպայում, քանի որ փոքր որդի ունեմ։ Ես արտասահմանում ավելի շահավետ պայմանագիր չեմ փնտրել։ Փողն ինձ համար առաջին տեղում չէ, – Նասրիի խոսքերն է մեջբերում  L’Equipe-ը:

Նասրիի վերջին ակումբը «Վեստ Հեմ Յունայթեդն» էր, որտեղ տեղափոխվել էր այս տարվա հունվարին։ Նա այստեղ մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կես տարվա պայմանագրի ավարտից հետո կողմերը չեն երկարաձգել այն։