Հայտնի է «Փյունիկ» – «Շկուպի» խաղի մրցավարական անձնակազմը

Հուլիսի 11-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումը:

Հանդիպումը կսպասարկի Սան Մարինոն ներկայացնող մրցավարական անձնակազմը:

Գլխավոր մրցավար՝ Լուկա Բարբենո

Մրցավարի առաջին օգնական` Ֆրանչեսկո Լունարդոն

Մրցավարի երկրորդ օգնական՝ Սալվատորե Տուտիֆրուտի

4-րդ պաշտոնյա՝ Միշել Սկարպինո

ՈւԵՖԱ-ի պատվիրակ` Ալեքսանդր Կեպլին:

fcpyunik.am