Արթուր Վանեցյանը ծանոթացել է Եվրո-2019-ի նախապատրաստական աշխատանքներին

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ կայանալու են Մ-19 Եվրո-2019-ի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք: Արթուր Վանեցյանը սկզբից այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության անցկացմանը: Radisson Blu հյուրանոցում Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մ-19 Եվրո-2019 մրցաշարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը:

ffa.am