Գողացել են Սթարիջի շանը

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը, ով արդեն ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել, ինստագրամի իր էջում հայտարարել է, որ Լոս-Անջելեսի իր տուն գողեր են մտել.

- Ինչ-որ մեկը ներխուժել է իմ տուն ու գողացել շանս: Եթե որևէ մեկը գիտի, թե ինչ կարող եմ անել, մեծ գումար կվճարեմ: Լրիվ լուրջ եմ ասում: Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ են նրանք տարել շանս: Ինչպե՞ս կարելի է Լոս-Անջելեսում տուն մտնել ու գողանալ շանը: Լրի՞վ եք գժվել: Ի՞նչ՝ մտել եք ուրիշի տուն, որ շուն գողանա՞ք: Խնդրում եմ գտե՛ք նրան, ես պատրաստ եմ ցանկացած գումար վճարել,- գրել է Սթարիջը: