Սալահ. Հույս ունեի՝ մինչև վերջ ենք գնալու

Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մուհամեդ Սալահը թվիթերի իր էջում դիմել է երկրպագուներին՝ անդրադառնալով Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակչում ՀԱՀ-ից կրած պարտությանն ու մրցաշարից դուրս մնալուն.

-Շատ տխուր եմ, որ այդքան շուտ լքեցինք Աֆրիկայի գավաթի խաղարկությունը: Սպասում էինք, որ մինչև վերջ ենք գնալու և գավաթը մեր հայրենակիցների համար նվաճելու: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել երկրպագուներին մեզ քաջալերելու համար: Հույս ունեմ՝ մենք կսովորենք մեր սխալներից, որոնք թույլ ենք տվել այս ընթացքում,- գրել է Սալահը:

Հիշեցնենք, որ այդ պարտությունից հետո՝ 0:1, Եգիպտոսի հավաքականի մարզիչ Խավիեր Ագիրեն պաշտոնանկ արվեց: Պաշտոնանկ արվեցին նաև Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայ նախագահ Խանի Աբո Ռիդին և տեխնիկական ու ադմինիստտրատիվ բաժինների ղեկավարները: