Անչելոտի. Կխոսեմ Խամեսի մասին, երբ նա դառնա «Նապոլիի» խաղացող

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ նեապոլիտանական ակումբ հավանական տեղափոխության մասին:

Ցավոք, Խամեսը դեռ «Նապոլիի» ֆուտբոլիստ չէ: Գուցե երբեք էլ չդառնա, գուցե և դառնա: Եկե՛ք խոսենք Խամեսի մասին, երբ նա իսկապես կդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ: Եթե այլ ակումբի մարզիչ այսօր  խոսեր «Նապոլիի» որևէ ֆուտբոլիստի մասին, ես դժգոհ կլինեի,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում  La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Անչելոտիի գլխավորությամբ Խամեսը հանդես է եկել «Ռեալում»  ու «Բավարիայում»:  Ի դեպ, գերմանական ակումբում նաև նախորդ 2 մրցաշրջաններում է հանդես եկել Խամեսը՝ վարձակալական հիմունքներով, սակայն  մյունխենյան ակումբը հրաժարվել է գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

«Բավարիայում» Խամեսը մասակցել է 67 հանդիպումների՝ դառնալով 15 գոլի հեղինակ: