Պույոլ. Նեյմարը պետք է «Բարսային»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծում է, որ ակումբը պետք է ձեռք բերի Նեյմարին՝ հաշվի չառնելով վերջինիս մի քանի տարի առաջվա արարքը:

Հիշեցնենք, որ 2017 թ. Նեյմարը հեռացավ «Բարսելոնայից»՝ հանուն ՊՍԺ-ի: Այժմ բրազիլացին գոհ չէ Ֆրանիսյի չեմպիոնի կազմում լինելուց և ուզում է վերադառնալ Կատալոնիա, չնայած ակումբի շատ երկրպագուներ դեմ են դրան:

Ու մինչ ակումբը բանակցություներ է վարում,Կառլես Պույոլը կարծում է, որ նախ և առաջ պետք է մտածել ակումբի հաջողությունների մասին.

-«Բարսան» պետք է մոռանա անցյալը: Հարկ է գնահատել ներկան, այլ ոչ թե անընդհատ քննարկել, թե ինչ է եղել անցյալում: Նեյմարն իսկապես հիանալի հարձակվող է, ով կօգնի «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելու ճանապարհին: Նա պետք է «Կապտանռնագույններին»:

Ինձ նույնպես դուր չի եկել, թե ինչպես է Նեյը վարվել տարիներ առաջ, բայց դա նույնպես ֆուտբոլի բաղկացուցիչ մասն է,- հայտարարել է Պույոլը: