Նետո. Ուզում եմ «Բարսելոնայի» հետ ամեն ինչ հաղթել

«Կապտանռնագույնների» դարպասապահ Նորբերտո Նետո Իսպանիայի չեմպիոնի կազմ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն  տվել:  «Վալենսիայի» նախկին խաղացողը «Կամպ Նոու» գալու առաջին իսկ օրվանից սկսել է տրամադրվել գալիք մրցաշրջանին.

-Եթե խոսեմ իմ ուժեղ կողմերի մասին, պետք է առանձնացնեմ արագ ռեակցիան և իմ ճարպկությունը: Այնքան հաճելի է, երբ այսպիսի մեծ ակումբի մասնիկն ես դառնում: Շատ նպատակներ ունեմ, որոնց ուզում եմ հասնել «Բարսելոանայի» հետ: Եթե կարճ ասեմ, ուզում եմ կատալոնացիների հետ ամեն ինչ հաղթել,- նշել է Նետոն:

Հիշեցնենք, որ 29 ամյա բրազիլացու համար «Բարսան» վճարեց 26 մլն եվրո՝ նրա հետ կնքելով չորս տարվա պայմանագիր: