Ալվեշ. Ընկերները միշտ չէ, որ ճիշտ են

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը խոսել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հնչեցրած այն հայտարարության մասին, ըստ որի՝ արգենտինացին վստահություն էր հայտնել, թե Ամերիկայի գավաթն այս անգամ այնպես էր պլանավորված, որ հաղթեն բրազիլացիները.

-Ընկերները միշտ չէ, որ ճիշտ են:  Այն, որ նրանք ընկեր են, դա դեռ չի ապացուցում նրանց ճշմարտացիությունը: Կարելի է շատ բան ասել, բայց ես կասեմ միայն, որ համաձայն չեմ այդ խոսքերի հետ։ Առաջին հերթին նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բոլոր բրազիլացիների նկատմամբ։ Երկրորդ՝ նա անհարգալից  է եղել մի քանի պրոֆեսիոնալների նկատմամբ, որոնք մի կողմ են դրել բազմաթիվ խնդիրներ՝ հանուն այստեղ լինելու և երազանքի համար պայքարելու համար։

Ես այն ընկերն եմ, որ միշտ ճշմարտությունն է ասում, և կարծում եմ՝ Մեսսին սխալ էր՝ հայտարարելով այդ ամենը,- Ալվեշի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: