Չիլավերտ. Մեսսին ճիշտ է

Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը սատարել է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին, ով Ֆուտբոլի  հարավամերիկյան կոնֆեդերացիային (ԿՈՆՄԵԲՈԼ) մեղադրել է կաշառակերության մեջ.

- Իհարկե,  Ամերիկայի այս գավաթը կազմակերպվել է այնպես, որ Բրազիլիան չեմպիոն դառնա։ ԿՈՆՄԵԲՈԼ-ը սպանում է ֆուտբոլը, ինչո՞ւ են նրանք պատրաստվում պատժել Մեսսիին, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական աշխարհում:  Ֆուտբոլիստները պետք է միավորվեն և բոյկոտեն ԿՈՆՄԵԲՈԼ-ը»,-Չիլավերտի խոսքերն է մեջբերում  FOX Sports-ը։

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Բրազիլիայից կրած պարտությունից հետո՝ 0:2,  Մեսսին քննադատել էր հանդիպման  մրցավարին, որն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի անգամ չէր օգտվել VAR-ի օգնությունից: Ավելի ուշ Մեսսին  ԿՈՆՄԵԲՈԼ-ին  մեղադրել էր կոռուպցիայի մեջ։ Վիրավորական խոսքերի համար 32-ամյա հարձակվողը կարող է  հեռացվել Արգենտինայի հավաքականից մինչև  երկու տարի ժամկետով: