Սիլվա. Իսկ երբ ՊՍԺ-ն պարտվեց, Մեսսին խոսե՞ց կաշառակերությունից

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է Լիոնել Մեսսիի այն խոսքերը, որոնք վերաբերում էին ԿՈՆՄԵԲՈԼ-ի՝ կոռումպացված լինելուն:
Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի Բրազիլիայի հետ խաղում կրած պարտությունից հետո՝ 0:2, Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին  մեղադրեց մրցավարներին VAR համակարգից չօգտվելու համար, ինչպես նաև մեղադեց ԿՈՆՄԵԲՈԼ-ին կաշառակերության մեջ.

- Ինձ այնքան դժվար է մեկաբանել Մեսսիի խոսքերը: Հաճախ պարտություններից հետո մենք սկսում ենք մեղադրել այլ մարդկանց: Երբ ՊՍԺ-ն պարտվեց «Բարսելոնային» 1:6 հաշվով՝ շնորհիվ մրցավար Այտեկինի տարօրինակ որոշումների, այդ ժամանակ Մեսսին խոսե՞ց կաշառակերությունից: Մենք նույնպես ոչինչ չասացինք:  Մենք չքննարկեցինք «Բարսելոնայի» հաղթանակը՝ մրցավարներին մեղադրելով: Պետք է ուղղակի ընդունել իրականությունը: Հարկ է հարգանք դրսևորել: Բրազիլիան 5 անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն, ի՞նչ եք կարծում՝ պատահականությո՞ւն էր դա,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Marca-ն: