Ասպիլիկուետա. Պետք է երիտասարդներին օրինակ ծառայել

«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հայտարարել է, որ ցանկանում է երիտասարդների համար օրինակ ծառայել միջմրցաշրջանային հատվածում:
Ֆենկ Լեմպարդը, գլխավորելով «Չելսիի» կազմը, հայտարարեց, որ մեծ տեղ է տալու երիտասարդ խաղացողներին, ինչպես արել է  «Դերբիի» ժամանակ:
Ցանկացած այլ տարեբերակում, այս հայտարարությունը գուցե իրարամերժ կարծիքներ առաջացներ, բայց քանի որ «Չելսին» այժմ գտնվում է տրանսֆերային արգելքի մեջ և չի կարող ֆուտբոլիստների ձեռք բերել, Լեմպարդի այս հայտարարությունը ավելի քան իրատեսական է: Դրա համար էլ Սեզար Ասպիլիկուետան ուզում է օգնել Ֆրենկին երտասարդներին դաստիարակելու գործում.

-«Չելսիում» իսկապես երիտասարդ շատ  ֆուտբոլիստեր կան, և նրանցից շատերը գալու են մեզ հետ հավաքի: Դա նրանց համար հիանալի հնարավորություն է իրենց ճիշտ դրսևորվելու:

Թիմի փորձառու խաղացողները, ինչպես նաև ես, պետք  է օրինակ ծառայենք երիտասարդներին ճիշտ ստանդարտների վերաբերյալ պատկերացում կազմելու համար: Դա պետք է անես ինչպես խաղադաշտում՝ քո մատուցած խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս հարաբերություններ պահպանելու առումով,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը: