Իբրահիմովիչի կազմած լավագույն հավաքականում տեղ է գտել 11 Զլատան

«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թվիթերյան իր էջում հրապարակել է բոլոր ժամանակների լավագույն հավաքականը՝ իր մեկնաբանությամբ:
Հավաքականի բոլոր դիրքերում տեղ է գտել շվեդ ֆուտբոլիստն ինքը: 37-ամյա ֆուտբոլիստը լուսանկարին կից գրել է հետևյալը.

- Բոլոր ժամանակների լավագույն հավաքականն իմ կարծիքով: Մնում է միայն որոշել մարզչին. հավանաբար նրա անունը Զլատան է:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը պաշտպանում է «Լոս-Անջելես Գելեքսիի» գույները 2018 թվականից: Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Մայամիում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում և «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակահատվածում Զլատանը նվաճել է 31 տիտղոս: