Կլոպ. Չեմպիոնների լիգան նվաճելուց հետո չպետք է մոռանանք այդ մրցանակի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը կարծում է, որ իր թիմի առջև խնդիր է դրված կրկնել եվրագավաթային հաջողությունը նաև գալիք մրցաշրջանում: Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն հարցին, թե ինչ հեռանկարներ ունի իր թիմը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում.

-Բնականաբար, մենք առաջ ենք շարժվելու մեր նպատակին հասնելու համար: Չեմպիոնների լիգան նվաճելուց հետո չպետք է մոռանանք այդ մրցանակի մասին: Մադրիդում տոնած հաղթանակից հետո մեր տղաները պետք է ավելի քան վստահը լինեն իրենց ուժերին: Չպետք է հանգստանալ՝ բավարարվելով այս հաջողությամբ:

Մեզ հաջողվեզ զգալ,  թե ինչ է դա: Չպետք է  շունչ քաշել՝ մտածելով, որ բավական է: Նույնիսկ այն ժամանակ, երբ չեմպիոնական կազմից որևէ ֆուտբոլիստ ավարտում է կարիերան, նրանից չես կարող վերցնել Չեմպիոների լիգայի հաղթողի կոչումը: Այնպես որ դադար չենք վերցնում, այլ նպատակադրված առաջ ենք շարժվում,- հայտարարել է Կլոպը: