Ռոդրի. Երազել եմ խաղալ Ագուերոյի հետ

Կիսապաշտպան Ռոդրիին խնդրել են ասել այն ֆուտբոլիստի անունը, ում հետ ամենաշատն է ցանկանում խաղալ «Մանչեսթեր Սիթիում»: Հիշեցնենք, որ «Քաղաքայինները» անցած շաբաթ իրենց պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերային գործաևրքը կնքեցին՝ «Ատլետիկոյից» ձեռք բերելով կիսապաշտպան Ռոդրիին.

-Այժմ ես հնարավորություն ունեմ մոտիկից ծանոթանալու Ագուերոյի հետ: Ես հանդիպել եմ նրան, երբ «Ատլետիկոյի» ակդեմիայում էի, բայց այդ ժամանակ շատ երիտասարդ էի: Միշտ հետևել եմ նրան «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, իսկ հիմա հնարավորություն ունեմ խաղալու նրա հետ կողք կողքի: Ես երջանիկ եմ  և հպարտ, որ կարողացա տեղափոխվել այս հիանալի ակումբ: Սա մեծ հնարավորություն է ինձ համար: Երազել եմ հանդես գալ այս խաղացողների հետ ու այս հիանալի մարզչի ղեկավարության ներքո: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ խաղալու «Էթիհադում» ու ակումբի հաջողություններում իմ լուման ներդնելու,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում «Քաղաքայինների» պաշտոնական կայքը: