Դավիդս. Ռոնալդուն «Յուվեի» լավագույն ֆուտբոլիստը չէ

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Էդգար Դավիդսը խորհուրդ է տվել պարզապես գնահատականներ չտալ  «Այաքսի» երիտասարդ ավագ Մաթեյս դե Լիխտի հնարավորություններին.

-Մաթեյսն ընդամենը մեկ հաջող մրցաշրջան ունի իր հետևում թողած: Նա իսկապես թոփ մակարդակով է հանդես եկել, բայց եկեք մի քիչ սպասենք  վաղաժամ եզրակացություններից առաջ: Չարժի գերագնահատել երիտասարդի կարողությունները:

Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա Ռոնալդուն դեռ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ չի հասել այս թիմի կազմում, այնպես որ ես չեմ շտապի՝ հայտարարելով, որ նա ակումբի վերջին տարիների լավագույն խաղացողն է: Բայց ես վստահ եմ, որ թուրինցիներին կհաջողվի ի վերջո եվրագավաթը նվաճել: Չեմպիոնների լիգայի տիտղոսը «Ծեր սինյորայի» համար դարձել է սևեռուն միտք,- հայտարերլ է Դավիդսը: