Տոտի. Ցանկանում եմ կանգ առնել ու ուղղակի հանգստանալ

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին, ով ոչ վաղ անցյալում հրաժեշտ տվեց «Ռոմային», պատմել է, թե որտեղ է շարունակելու իր հետագա կարիերան:

Տոտին վստահեցնում է, որ չի շտապում որոշումներ կայացնել՝ կապված իր ապագայի հետ.

-Ներկա պահին ես ինձ տենում եմ միայն հանգստավայրում հանգստացողի կարգավիճակում: Ինձ իսկապես դժվար է հստակ որևէ բան ասել, թե մոտ ապագայում ինչ եմ անելու,  քանի դեռ  հստակություն չկա դրա հետ կապված:  Տարբեր ակումբներից անընդհատ հեռախոսազանգեր եմ ստանում, ովքեր ամենատարբեր առաջարկներ են անում: Սշխատում եմ մանրակրկտորեն ուսումնասիրել ու վերլուծել, ապա հստակ որոշում կայացնել, թե կոնկրետ որ առաջարկն ընդունեմ՝ կամ Իտալիայում, կամ էլ Եվրոպայում:

Իսկ մինչ այդ ցանկանում եմ կանգ առնել ու ուղղակի հանգստանալ: Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ դեր կստանձնեմ: Կարևորն այն է, որ նախագիծը բավականաչափ հավակնոտ լինի: Ես ստիպված եմ եղել երկար գլուխ ջարդել, մինչև որոշում կայացրի հրաժեշտ տալ «Ռոմային»,-  տեղեկացել է Տոտին: