Ասպիլիկուետան վայելում է հանգիստը

Սեզար Ասպիլիկուետան դեռ հանգստանում է հայրենի քաղաքում: Չնայած դանդաղ, բայց ֆուտբոլային աշխարհը արդեն վերադառնում է մարզումների, իսկ իսպանացին դեռ ռելաքսի ռեժիմում է:

Ինստագրամյան նրա վերջին լուսանկարը դրա վառ ապացույցն է: «Չելսիի» ֆուտբոլիստը հայրենի Պամպլոնա քաղաքում է: Այս լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես երկրպագուների, այնպես էլ Սեզարի նախկին ու ներկա խաղընկերների մոտ: Դենի Դրինքվոթերը շտապել է հաճոյախոսել իր խաղընկերոջը. «Ընտիր ես, եղբայր»:

Իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխի Ռոբերտոն էլ շտապել է իր հայրենակցի տրամադրությունը բարձրացնել՝ ասելով, որ նրա պաղապաղակն իսկապես հիանալի տեսք ունի: