Գվարդիոլա. «Էնֆիլդում» կա մի բան, որն աշխարհի որևէ այլ մարզադաշտում չես գտնի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ «Էնֆիլդը», որտեղ հանդես է գալիս «Լիվերպուլը», զարմանալի մարզադաշտ է:

Մի քանի շաբաթ առաջ Գվարդիոլայի նախկին թիմը՝ «Բարսելոնան»,  հենց «Էնֆիլդում» անսպասելի պարտություն կրեց՝ 4:0, չնայած Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպմանը սեփական հարկի տակ հաղթել էր 3:0 հաշվով:

Գվարդիոլան հիանալի է հասկանում, թե ինչ է զգացել «Բարսելոնան» այդ պահին, չէ՞ որ ընդամենը մեկ տարի առաջ հենց «Էնֆիլդում» «Ման. Սիթին» պարտվեց 3:0 հաշվով.

-Կարծում էի՝ նրանք («Բարսելոնան»)  գոնե մեկ գոլ կխփեն «Էնֆիլդում»: Վստահ եմ, որ խաղացողները լավ գիտեին, որ «Էնֆիլդը» «Էնֆիլդն» է: Չէ՞ որ բոլորը գիտեն այս կարգախոսը. «Այս «Էնֆիլդը» չի հանդիսանում միայն մարկետինգային արտահայտություն»:

Այնտեղ ինչ-որ բան կա, որը աշխարհի ուրիշ որևէ այլ մարզադաշտում չես գտնի: Նրանք գոլ են խփում քեզ, ու դու այնպիսի զգացողություն ունես, որ ուրորէ ևս չորսն ես ստանալու: Դու քեզ փոքր ես զգում, ու այնպիսի տպավորություն է, որ մրցակցիդ ֆուտբոլիստներն ամենուր են:

Մենք անցել ենք այն ամենի միջով, ինչ «Բարսելոնան»: Նրանք ինձ վրա ծիծաղում էին, երբ քառորդ եզրափակչում մենք արդեն 3:0 հաշվով պարտվում էինք հանդիպման 15-20 րոպեներին: Այս մարզադաշտում ուղևորությունները չափազանց բարդ են, բացի այդ այստեղ այն մրցակցությունն է քեզ սպասում, որտեղ ամեն ինչ որոշում է մեկ ձեռքը, մեկ խաղից դուրս վիճակը կամ էլ  «Էնֆիլդը»…  Մյուս մրցաշրջանում Սարին ու Կրիշտիանու Ռոնալդուն այդ ամենը կզգան իրենց վրա,- ասել է Գվարդիոլան: