Հենդերսոնը ՉԼ-ի գավաթի պատկերով դաջվածք է արել

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի պատկերով դաջվածք է արել:

Անցած ամիս «Կարմիրների» խաղացողը գաղտնի այցելել է Լոս-Անջելեսում  հայտնի դաջվածքի վարպետ Թոմի Մոնոյուին:  Ֆուտբոլիստը որոշել է ՉԼ-ի գավաթը նաև ձախ ազդրին ունենալ:

-Մենք երկար ճանապարհ ենք անցել, որը պետք է հավերժ հիշել: Չեք պատկերացնի, թե մենք ամբողջ տարի որքան ենք սպասել եզրափակիչ հաղթանակին: Կարծում եմ՝ հաղթանակի օրը երբեք չեմ մոռանա: Այժմ ես կվազեմ մարզումների ժամանակ, ներքև կնայեմ ու կտեսնեմ գավաթը, որին արժանի էի:

Ես դաջվածքների սիրահար չեմ, բայց կան իրադարձություններ, որոնք պետք է մնան ինչպես հիշողությանդ մեջ, այնպես էլ մարմնիդ վրա,- ասել է Հենդերսոնը: