Գիգզ. Բեյլի խաղը դեռ չի ստացվում

Ռայան Գիգզը խոստովանել է, որ իրեն դեռ չի հաջողվում օգտագործել Գարեթ Բեյլին՝ բոլոր կողմերով:

Գարեթ Բեյլը հնարավորություն ուներ հաղթանակ պարգևել Ուելսի հավաքականին Հունգարիայի հետ խաղում՝ վրիպելով 12-մետրից:

Ի դեպ, Գարեթ Բեյլը շատ դժվար մրցաշրջան անցկացրեց նաև Մադրիդի «Ռեալում»: Գիգզն ասում է, որ վինգերի հետ կարծես ամեն ինչ նորմալ է, բայց խաղը դեռ չի ստացվում.

-Ես որոշեցի Բեյլին եզր տեղափոխել՝ թույլ տալով Ջեյմսին առաջ քաշված միակ հարձակվողի դիրքում: Չէի ասի, թե այս մարտավարությունն աշխատեց: Իսկ եթե մեկ բառով ասեմ՝ ես պարզապես վշտացած եմ: Ամբողջ ուժերով ցանկանում եմ Բեյլի համար լավագույն դիրքը գտնել, բայց առայժմ չի ստացվում: Տեսնում եմ, որ նա հիանալի է ֆուտբոլ խաղում, բայց չեմ կարողանում այնպես անել, որպեսզի մաքսիմալ արդյունավետ լինի խաղադաշտում,- ասել է Գիգզը: