Լուկակու. Արդեն որոշում եմ կայացրել

«Կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն նախորդ մրցաշրջանում արդյունավետ չէր ակումբի համար, դրա համար նրան կոչ են անում հեռանալ ակումբից:

-Ես կզրուցեմ իմ գործակալի հետ վերջնական որոշում կայացնելու համար: Իսկ մինչ այդ ես իմ հանգստի իրավունքից եմ օգտվում. այժմ ընտանիքիս հետ արձակուրդում եմ: Հիանալի գիտեմ, թե ինչ եմ անելու, բայց հիմա ոչինչ չեմ ասի այդ մասին: Սպասելի՞ է , որ այս ամառը շրջադարձային կլինի: Միանշանակ այո: Ինձ համար ակումբային մրցաշրջանը չափազանց դժվար էր: Ես կորցրի հիմնական տեղս մեկնարկային կազմում և շատ հանդիպումներ չանցկացրի: Բայց դա իմ կարիերայի բաղկացուցիչ մասն է, և այն կօգնի ինձ հաջորդ քայլերի համար:

ՄՅՈւ-ի հետ ես պայմանագիր ունեմ: Հենց այդ պատճառով էլ չեմ ցանկանում հրապարակել որոշումս, չնայած արդեն ընդունել եմ այն: Ինչու՞: Որովհետև չեմ ցանկանում ակումբի հեղինակությանը վնասել: Լուրերը հօգուտ ՄՅՈւ-ի չեն: Պարզապես սպասեք,- ասել է Լուկակուն: