Պոգբա. Ես «Արսենալի» երկրպագու էի

«Ման. Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ մանկուց երկրպագել է «Արսենալին»: Վերջին տարիներին անընդհատ խոսում են, որ Պոլը կտեղափոխվի կամ «Ռեալ», կամ էլ «Բարսելոնան», և ֆուտբոլիստն էլ անընդհատ հիացմունքով է խոսում Զինեդին Զիդանի կամ Ռոնալդինյոյի մասին: Սակայն այս ամենով հանդերձ, երբ Պոլը 7 յոթ տարեկան էր, նրան այլ ակումբ ու այլ ֆուտբոլիստներ են հիացրել:

- Ես «Արսենալի» երկրպագու էի: «Արսենալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի: Ես պաշտում եմ այդ թիմը 1999-2000 թվականներին: Երբ խաղում էին Թիերի Անրին, Պատրիկ Վիեյրան, Սիլվեն Վիլտորը և Ռոբեր Պիրեսը::

Պաշտում էի հատկապես Թիերի Անրիին: Ռոնալդո, Անրի, Ջիբրիլ Սիսե, Գաբրիլ Բատիստուտա. ահա այն ֆուտբոլիստները, որոնց հետևել եմ: Այդ ժամանակ ես իսկական եսասեր ֆուտբոլիստ էի, որը միշտ խաղում էր որպես հարձակվող՝ 9 համար: Հետո ես սկսեցի ավելի ու ավելի հետ քաշվել, մինչև հաստատվեցի կիսապաշտպանությունում: Ստիպված եմ եղել կոշտ, ցեմենտապատ տարածքում խաղալ,- ասել է Պոգբան The Times-ի հետ զրույցում: