Պիռլո. Անբացատրելի զգացողություններ պետք է ապրես, երբ ֆուտբոլ ես խաղում

Իտալական ֆուտբոլի լեգենդ Անդրեա Պիռլոն  հիշել է, թե ինչպես խաղաց ու հաղթեց ԵՎՐՈ-ի երիտասարդական հավաքականում: Այս ամենի մասին նա հետադարձ հայացք է գցել՝ պատասխանելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հարցերին: Ի դեպ, Իտալիայի երիտասարդական հավաքականը հունիսի 16-20 Իտալիայում մասնակցելու է հենց նույն մրցաշարին:

- Դուք շատ հաջող ելույթ ունեցաք երիտասարդական մակարդակում՝ հաղթելով ԵՎՐՈ-2020-ը: Ի՞նչ տվեց Ձեզ այդ փորձը:

- Ստացած փորձը շատ կարևոր էր: Դա իմ առաջին ձեռքբերումն էր հավաքականում: Հանդես գալով պատանեկան թիմում՝ երազում ես խաղալ Երիտասարդական հավաքականում:  Իսկ երբ արդեն այդտեղ ես լավ հանդես գալիս, արդեն ավելիին ես ձգտում:

-2000-ին Դուք եզրափակչում Չեխիայի հետ խաղում երկու գոլի հեղինակ դարձաք: 2-րդ գոլը տուգանայինից իրացրեցիք, որը Ձեր թիմին ոսկի նվիրեց: Ի՞նչ եք հիշում այդ խաղից:

-Պարզապես հիանալի զգացողություներ էին: Մեզ հաջողվեց հաղթել, իսկ ես երկու գոլ խփեցի, որոնք մեզ հաջողություն բերեցին: Մեծ, անբացատրելի ուրախություն ես զգում նման պահերի, երբ քո կարիերայի առաջին տիտղոսն ես նվաճում: Մենք հիանալի կոլեկտիվ էինք, միմյանց ճանաչում էինք դեռ պատանեկան հավաքականից: Այդ խաղից ես անգամ լուսանկար ունեմ, որը մինչև հիմա տանը սիրով պահում եմ: Բոլորս անբացատրելի էմոցիաներ ունեինք: Դա իմ առաջին գավաթն էր, դրա համար էլ միշտ կհիշեմ այդ օրը:

- Այդ խաղում Ձեր կողքին խաղում էր նաև Ջենարո Գատուզոն: Իսկ տարիներ անց Դուք նրա հետ դարձաք նաև Աշխարհի չեմպիոն: Որքանո՞վ է կարևոր աճը հավաքականից հավաքական:

- Չափազանց կարևոր է: Մենք միմյանց ճանաչում էինք ավելի վաղ տարիքից՝ մինչև 18 տարեկանների հավաքականից: Այնուհետև մենք միմյանց հետ առաջ գնացինք: Երբ դու թիմակցիդ ճանաչում ես դեռ վաղ տարիքից, նրա հետ մեծանում ես ու կարողանում ես աճել, դա պարզապես անբացատրել բան է:

-Արդյոք նման առաջնությունները փո՞րձ են տալիս երիտասարդներին:

-Դրանք շատ օգտակար են, ինչպես թոփ մակարդակի մրցաշարերը: Իմ խորհուրդը երիտասարդ իտալացիներին՝ ֆուտբոլ խաղալ և վայելել այն: Դա լավագույն բանն է, որ կարող է պատահել: Ամենալավ զգացմունքներն է պետք ապրել ֆուտբոլ խաղալով: Մենք իտալացիներ ենք ու պետք է այնպես անենք, որ վերածնվի ֆուտբոլը:

-Եվ վերջին հարցը: Ի՞նչ պլաններ ունի Անդրե Պիռլոն մոտ ժամանակներս:

- Դիտել Երիտասարդական հավաքականի խաղեը ու նրանց հետ գլխավերևում պահել գավաթը :