Ասպիլիկուետա. Չգիտեմ՝ Սարին կմնա՞, թե՞ ոչ

«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան  խոստովանել է, որ ոչ մի ինֆորմացիա չունի թիմի գլխավոր մարզչի հարցով.

- Ես ոչ մի ինֆորմացիա չունեմ: Այժմ արձակուրդի մեջ ենք: Մեզ պարզապես ասել են, թե այս ընթացքում ֆիզպատրաստվաության առումով ինչ պետք է անենք, և ինչ՝ ոչ: Մրցաշրջանն ավարտվելուց հետո ես չեմ խոսել Սարիի հետ: Բայց որքանով  տեղյակ եմ, նա այժմ Իտալիայում է: Իսկ այն, թե արդյոք նա կմնա՞, թե՞ կհեռանա,  դա արդեն ակումբի խնդիրն է,- նշել է Ասպիլիկուետան