Ֆոնսեկա. Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ աշխատելու

Պաուլու Ֆոնսեկան գլխավորեց «Ռոման»: Պորտուգալացի մասնագետն իր զգացողություններն է պատմել նոր պաշտոնը զբաղեցնելուց հետո: Ի դեպ, «Գայլերը» նրա հետ կնքել ե երկու տարվա պայմանագիր.

-Շատ ուրախ եմ, որ ինձ նշանակեցին «Ռոմայի» գլխավոր մարզիչ: Շնորհակալությունում եմ հայտնում ղեկավարությանը ինձ հնարավորություն ընձեռելու համար: Ես լի եմ խանդավառությամբ ու մոտիվացիայով: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ «Ռոմայում» աշխատանքս սկսելու և երկրպագուների հետ հանդիպելու: Հավատում եմ՝ մենք յուրահատուկ բաների ենք հասնելու,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում իտալական ակումբի պաշտոնական կայքը: