Պոգբա. Ինձ անընդհատ քննադատում են

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծում է, որ իրեն ավելի շատ են քաննադատում, քան ուրիշ ֆուտբոլիստների:

Երեք տարի առաջ Պոգբան «Յուվենտուսից» տեղափոխվեց «Կարմիր սատանաների» կազմ 89 մլն ֆունտով: Սակայն Պոլն այդպես էլ չկարողացավ արդարացնել տրանսֆերային բարձր գնի սպասելիքները: Ֆուտբոլիստն անձամբ կարծում է, որ մարդկանց վերաբերմունքն իր նկատմամբ արդար չէ, ու նշում, որ Ֆրանսիայի հավաքականում ինքը նույն մակարդակով է խաղում, բայց այնտեղ իրեն չեն քննադատում:

- Ես միշտ նույն ձևով եմ խաղում, և փառք Աստծո,  կարողացա Աշխարհի չեմպիոն դառնալ: Թե ինչպիսին է իմ արտաքինը, ինչ սանրվածքով եմ, ահա այդ ամենը բամբասելու հիանալի նյութեր են: Իսկ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ հենց մանկությունից: Երբ հաղթում ենք, խնդիր չկա: Իսկ հենց պարտվում ենք, կամ ես վատ եմ հանդես գալիս, այ դա դառնում է լուրջ խնդիր:,- Պոգբայի խոսքերն է մեջբերում The Times-ը: