Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Դասախոսությանը մասնակցելու համար հրավիրվում են բոլոր տարիքային թիմերի մարզիչներին:

Մասնակիցները պետք է ներկայանան դասախոսության մեկնարկից կես ժամ առաջ տեղում գրանցվելու համար: