Ալի. Իմ խաղային որակները բարելավվել են

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կարծում է, որ պետք է նախորդ մրցաշրջանի անհաջողությունը հետևում թողնել և պատրաստվել նոր առաջնության:

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Ալին խփեց ընդամենը  յոթ գոլ և վեց գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ Անգլիայի ընտրանու կազմում ոչ մի անգամ աչքի չընկավ: Ալին այդպես էլ չկարողացավ աչքի ընկնել ոչ ՉԼ-ի եզրափակչում, ոչ էլ Անգլիայի ընտրանու հետ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում:

Բայց այդ ամենով հանդերձ Ալին կարծում է, որ լավացրել է իր խաղամակարդակը տարբեր կողմերով և նոր ոգևորությամբ պետք է պայքարի նոր մրցաշրջանում.

- Ինձ համար լավ մրցաշրջան էր: Ես մկանային վնասվածքից հետո կարողացա խաղալ:  Դժվար էր, բայց կարողացա տքնաջան աշխատել: Մրցաշրջանը փոքր-ինչ հակասական ստացվեց, բայց ես շատ բաներ սովորեցի և մեծ ակնկալիքներով եմ սպասում հաջորդին:

Ես շատ գոլեր չխփեցի և գոլային փոխանցումներ չկատարեցի, բայց կարծում եմ՝ բարելավվել են իմ խաղային այլ որակները՝ ներառյալ պաշտպանվողական  գործողությունները և գնդակի կառավարումը: Մրցակցի դարպասի մոտ ես հեշտ չէի բացվում և իրացնում պահերը,- Ալիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: