Ֆաբրեգաս. Սարին շատ հաստատակամ է

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիից որպես շատ հաստատակամ մասնագետի տպավորություն է ստացել: Սարիի ղեկավարության ներքո Ֆաբրեգասը խաղացել է ընդամենը  վեց խաղ Պրեմիեր լիգայի շրջանակներում: Այդ կես մրցաշրջանում Սեսկն այնպիսի տպավորություն է ստացել, որ Մաուրիցիոն ուզում է խաղալ միայն սեփական ֆուտբոլը եւ ուրիշ ոչինչ: Հենց դա էլ ստիպեց իսպանացուն հունվարին հեռանալ ակումբից.

- Նա շատ սնահավատ է և շատ հաստատակամ է այն հարցում, թե ինչպես է ուզում աշխատել: Որպես մարզիչ՝ նա ունի իր գաղափարները, և դրանց հավատարիմ է:

Նա ունի իր վերաբերմունքը, թե ինչպես է ցանկանում խաղալ: Եվ բոլորովին ցանկություն չունի դրանից դուրս որևէ բան դիտարկել: Ինչ էլ ասես նրան, խորհուրդ տաս, կամ կարծիք հայտնես, նա երբեք չի փոխվի: Նա անում է այնպես, ինչպես իրեն է դուր գալիս: Նա ֆուտբոլի նկատմամբ իր տեսլականն ունի, բայց շնորհիվ հենց դրա է նա հենց այն, ինչ այժմ կա: Եվ պետք է հարգել դա,- Սեսկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: