Մարտինես. Ազարը ճիշտ որոշում է կայացրել

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ Էդեն Ազարը պարզապես կծաղկի «Արքայական ակումբում»:

- Շատերը կնախանձեն Զիդանին, չէ՞ որ նա ստացել է ֆենոմենալ ֆուտբոլիստի: Վստահ եմ՝ Ազարը շատ շուտ լեզու կգտնի թիմակիցների հետ: Նրա տվյալները հիանալի են համապատասխանում «Ռեալին»: Ամեն ինչ այնպես է ընթանում, ինչպես և պետք է լիներ:

Մի քանի ամիս առաջ, երբ զրուցում էի Էդենի հետ իր հնարավոր տրանսֆերի մասին, նա ասաց, որ իրեն հիանալի է զգում Լոնդոնում և խոստովանեց, որ միայն հանուն «Ռեալի» կհեռանա այնտեղից,- ընդգծել է Մարտինեսը: