Կարագեր. Վան Դեյկը բարձրակարգ մրցաշրջան է անցկացրել

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերին դուր է եկել  հոլանդացի պաշտպան Վան Դեյկի ելույթը նախորդ մրցաշրջանում.

- Ինձ հայտնի է, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը հայտնվել է «Ոսկե գնդակի» հավանական հաղթողների ցանկում՝ դա ըստ բուքմեյքերների: Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով այն կրկին Լեո Մեսսին է ստանալու: Խիստ հազվադեպ է կենտրոնական պաշտպանը արժանանում  նման մրցանակի: Վերջինը Պաբլո Կանավարոն է եղել, ով Աշխարհի չեմպիոն է դարձել Իտալիայի ընտրանու հետ:

Նախորդ մրցաշրջանում վան Դեյկն իսկապես բարձրակարգ մրշաշրջան անցկացրեց: Յուրաքանչյուր խաղում նա հիանալի էր իրեն դրսևորում, իսկ Չեմպիոնների լիգայում հաղթանակը միայն ամրապնդեց նրա հեղինակությունն ու մակարդակը: