Ռունի. ՄՅՈւ-ն թանկարժեք գնումների կարիք չունի


«Ման. Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին  կարծում է, որ «Մանկունիանցիների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարիք չունի միլիոններ ծախսելու տրանսֆերային պատուհանի ժամանակ.

-Օլեն առաջինը պետք է թիմ կառուցի: Չեմ կարծում, որ մեկ կամ երկու ֆուտբոլիստի ավելի քան 100 մլն ֆունտով գնելը կօգնի թիմին: Կարծում եմ՝ նա պետք է 5-6 ֆուտբոլիստի  ներգրավի, ովքեր ի զորու են ուժեղացնելու խաղը, բայց նրանց բոլորի վրա չպետք է  120-130 մլնից ավելի գումար ծախսել:

Օրինակ, եթե Ռոնալդուին, Ռամոսին, Մեսսիին կամ Բեյլին ձեռք բերեցիր ու նրանց վրա ծախսեցիր 300-350 մլն ֆունտ, ի՞նչ կստանաս դրա դիմաց: Հավանաբար, երկու տարի Ռոնալդուի հետ, մի քանի տարի Ռամոսի հետ, հետո դուք այդ փողերը կգրեք սառույցին,- ասել է Ռունին BBC Radio Five Live’s-ի եթերի ժամանակ: