Դե Լիխտ. Ռոնալդուն հարցրեց՝ սպասի՞ ինձ «Յուվեում», թե՞ ոչ

Հոլանդացի պաշտպանը պատմել է, թե Ազգերի լիգայի եզրափակչից հետո ինչ է իրեն ասել Պորտուգալիայի հավաքականի ավագը.

- Խաղի ավարտից հետո Կրիշտիանու Ռոնալդուն ինձ հարցրեց, թե արդյոք ինձ սպասի՞ Յուվեում, թե՞ ոչ: Ճիշտն ասած, սկզբում չհասկացա, թե ինչ նկատի ունի, իսկ հետո որպես պատասխան՝ ժպտացի նրան: Եզրափակիչ սուլիչից հետո ես բոլորովին այդ մտքերով էի: Տխուր էի, քանի որ պարտություն էինք կրել, ու ես բոլորովին այլ բանի մասին չէի մտածում,- նշել է դե Լիխտը: