Կառլոս. Զիդանը պետք է կենտրոնանա Պրիմերայում հաղթելու վրա

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը նշել է, թե Զինեդին Զիդանի առջև առաջիկա մրցաշրջանում ինչ խնդիրներ են դրված:

- «Ռեալը» տարբեր տիտղոսներ ունի, բայց հնարավոր չէ, անընդհատ տիտղոս նվաճել. պետք է նաև այլ ակումբների թույլ տալ անել դա: Որքան էլ հեշտ մրցաշրջան չէր, «Ռեալն» ունի այնքան տիտղոս, որքան «Լիվերպուլն»  և  «Բարսելոնան»: Պետք է հիշել, որ Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան արժեքավոր է:

Կարծում եմ՝ Եվրոպայում անընդմեջ տիտղոսներ նվաճելուց հետո «Արքայական ակումբը» կկարողանա հաղթել Պրիմերայում: Մադրիդցիների համար եվրոպական հարթակում հաղթելը դարձել է առաջնահերթություն: Բայց վաղուց ժամանակն է, որ նրանք նաև կենտրոնանան ազգային առաջնությունում հաջողության հասնելու վրա Կարծում եմ՝ Զիդանը հաջորդ մրցաշրջանում հենց սա է իր առջև դնելու որպես կարևորագույն հարց,- նշել է Կառլոսը: