Ռոնալդու. Պարզապես երջանիկ եմ

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Պորտուգալիայի հաղթանակից հետո զրուցել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ.

-Ի՞նչ զգացողություններ ունեք Ազգերի լիգայի եզրափակչում Հոլանդիայի ընտրանուն հաղթելուց հետո.

-Երջանկություն: Ամեն ինչ հիանալի է, ես երջանիկ եմ:  Այս մրցանակը նվաճել հենց այստեղ՝ Պորտուգալիայում, պորտուգալացիների աչքի առաջ, պարզապես մեծ պատիվ է ինձ համար:

-Մանավանդ այն բանից հետո, երբ ԵՎՐՈ 2004-ում պարտվեցի՞ք Հունաստանին:

- Ճիշտ այդպես: Ես երջանիկ եմ, որ հենց այստեղ հաղթեցինք: Պորտուգալիայի բնակիչները արժանի էին դրան: Մեզ երկրպագում էին հենց սկզբից: Այս մրցանակը  չի պատկանում միայն հավաքականին, այն ողջ Պորտուգալիայինն է:

 - Թիմին միացել են երիտասարդ շատ ֆուտբոլիստներ: Ի՞նչ եք կարծում հաղթանակը կօգնի նրանց աճելու: Ընդ որում՝ Ռոնալդուի հետ, ով թիմի ավագն է:

- Հավաքականը միշտ է գոյություն է ունենալու՝ թե՛ Ռոնալդու հետ, և թե՛ առանց նրա: Թիմը հիանալի պոտենցիալ ունի: Կան երիտասարդ խաղացողներ, ովքեր տարեց տարի աճում են և դառնում են լավագույնները: Զգում եմ՝ կարող եմ օգնել հավաքականին: Ինչպես արդեն նշեցի, այս հավաքականն ունի շատ մեծ պոտենցիալ, որպեսզի աճի և նորանոր տիտղոսներ նվաճի: