Ջակա. Մեր խնդիրը լավագույն քառյակն է

Շվեյցարացի կիսապաշտպանը թերահավատորեն է վերաբերվում իր ակումբի՝ Պրեմիեր լիգայիում առաջին տեղը զբաղեցնելուն: «Կանոնիրների» ֆուտբոլիստը կարծում է, որ Պրեմիեր լիգայի հաղթողի կոչման համար մղվող պայաքարին դեռ շատ բաներ են խանգարում. «Արսենալը» խնդիրը մի փոքր այլ մակարդակի վրա պայքարելն է:

-Մեր թիմի գլխավոր խնդիրը լավագույն քառորդում տեղ գտնելն է: Դա պետք է մեզ համար նպատակ լինի: Իսկ տիտղոսի համար պայքարելու մասին դեռ խոսք չի գնում:

Իսկ ի՞նչ եղավ առաջնությունում: Կարծում եմ՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստների համար բավականին վիրավորական էր 97 միավոր վաստակել և զբաղեցնել ընդամենը երկրորդ հորիզոնականը,- նշել է Գրանիտ Ջական:

Հիշեցնենք, որ «Արսենալը»  նախորդ մրցաշրջանում բավարարվեց ՊԼ-ի ընդամենը 5-րդ հորիզոնականը զբաղեցնելով:Իսկ Եվրոպայի լիգայի եզրափակչում պարվեց «Չելսիին»: