Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Աթենք

Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը:

Թիմը հանգրվանել է «Դիվանի Կարավել» հյուրանոցում: Հունիսի 9-ին ազգային հավաքականը հանգստանալու է, իսկ հունիսի 10-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը և մեր ընտրանու նախախաղային մարզումը:

ffa.am