Տրանսֆերների վրա «Բարսան» ավելի շատ փող է ծախսում, քան «Ռեալը»

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամռանը տրանսֆերային պատուհանից շահող դուրս գալ: Միևնույն ժամանակ Sky Sports-ը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ վերջին երեք տարիներին «Բարսելոնան» ավելի շատ գումար է ծախսել տրանսֆերների վրա, քան իր մրցակիցը:

2016/17 թվականների «Ռեալը» ֆուտբոլիստներ գնելու համար ծախսել է 33.5 մլն ֆունտ. այն դեպքում, երբ «Բարսան» այդ նույն տարում՝ երեք անգամ ավելի:

Հաջորդ մրցաշրջանում պատկերը կրկնվեց. «Ռեալը» համարյա նույն գումարը ծախսեց, իսկ «Բարսելոնան» այդ տարի գնեց Ուսման Դեմբելեին ու Ֆիլիպե Կոուտինյոյին՝ ընդհանուր առմամբ ծախսելով 970 մլն ֆունտ: Այդ ծախսերը «Բարսան» որոշ առումով կոմպենսացրեց Նեյմարին վաճառելով՝ 222 մլն եվրոյով:

Անցած տարի «Բարսան» կրկին առաջ անցավ «Ռեալից»՝ ֆուտբոլիստների վրա ծախսելով ավելի քան 20 մլն ֆունտ:

Վերջին երեք տարիներին  «Բարսելոնան» ընդհանուր առմամբ՝ծախսել է 600 մլն ֆունտ , մինչդեռ «Ռեալը» նույն ժամանակահատվածում՝ 158 մլն ֆունտ: