Ալեքսանդր Արնոլդ. Ուզում եմ լեգենդ դառնալ

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը հայտարարել է, որ ուզում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալ իր դիրքում, ինչպես նաև ստանալ ավագի թևկապը Անգլիայի հավաքականում:

Եվ չնայած Արնոլդն ընդամենը 20 տարեկան է, վերջին տարիներին նա կարողացել է միայն բարձրացնել իր հեղինակությունը եվրոպական ֆուտբոլում՝ դառնալով ամենաերիտասարդ լավագույն եզրայիններից մեկը:

-Ես երջանիկ եմ, որ իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր պահպանում են հավասարակշռությունը թե՛ իմ թերությունները ասելու, և թե՛ գովեստի միջև:

Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ պետք է լավագույնը դառնամ: Ուզում եմ աշխարհի լավագույն  առաջին պաշտպանը լինեմ , հանդիպումների առաջին հորիզոնականներում անուս կարդամ, ավագը լինեմ ինչպես «Լիվերպուլի», այնպես էլ Անգլիայի հավաքականի: Դա ամենակարևորն է ինձ համար: Նման բաների մասին մտածելը եսասիրություն չէ,- Ալեքսանդր-Արնոլդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: