Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է փոփոխություն:

Հաշվի առնելով Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի նստատեղերի սակավությունը, «Փյունիկ»-«Բանանց» հանդիպման կարևորությունը և առաջացրած հետաքրքրությունը, ինչպես նաև հեռարձակման համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով, վերոնշյալ հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին: