Ռոնալդո. «Ես բավականաչափ սերմնահեղուկ եմ սառեցրել»

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն, որին ողջ կարիերայի ընթացքում քննադատել են ավելորդ քաշի համար, խոստովանել է, որ իր համար ծանր էր դիմանալ լրատվամիջոցների մշտական ճնշումներին։

- Աղանդերը խնդիր է։ Շատ հարցերով ակտիվիստներ կան։ Նրանք պաշտպանում են սևամորթներին, հոմոսեքսուալներին, բայց ինձ ոչ ոք չի պաշտպանել, երբ ինձ գեր են անվանել։

Մունդիալ-2002-ի չեմպիոնը՝ խոսելով անձնական կյանքի մասին, խոստովանել է, որ վազէկտոմիա է կատարել, որպեսզի կանխի մեծ թվով երեխաների ծնունդը և, հնարավոր է, արտամուսնական երեխաների հետ կապված քաշքշուկներն ու ալիմենտների հետ կապված հարցերը։ Վազէկտոմիան վիրահատություն է, որի ժամանակ կապում կամ մասնակի հեռացնում են տղամարդկանց սերմնածորանները։

- Ես չեմ զղջում, որ զվարճացել եմ երիտասարդ տարիքում։ Երեկույթներն ինձ համար կարևոր չէին, միշտ կարևոր է եղել ֆուտբոլը։ Ֆուտբոլիստները երիտասարդ են, ուզում են լիցքաթափվել, ընկերուհի ունենալ։ Դա նորմալ է երիտասարդության համար, հատկապես՝ երբ փող ունես։

Ես վազէկտոմիա եմ կատարել, բայց եթե իմ ընկերուհին ցանկանա երեխաներ ունենալ՝ ես բավականաչափ սերմնահեղուկ եմ սառեցրել ողջ ֆուտբոլային թիմի համար,- ասել է Ռոնալդոն Financial Times-ի հետ հարցազրույցում։