Նոել Գալահեր. «Մանչեսթեր Յունայթեդը» ճգնաժամի մեջ է»

Բրիտանացի ճանաչված երաժիշտ Նոել Գալահերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» վիճակը «Մանչեսթեր Սիթիի» հաջողությունների ֆոնին։ Նոելը երգիչ է, կիթառահար, բրիտանական Oasis ռոք-խմբի երգերի հեղինակը, ինչպես նաև «Սիթիի» երկրպագու։

- «Մանչեսթեր Սիթիում» ամենակարևորը թիմն է, մինչդեռ խաժամուժը Ստրետֆորդից առանձին խաղացողների է գնում։ Ինքներդ եք տեսնում. Սանչես, Պոգբա։ Նրանք դժբախտության մեջ են, ինձ հիշեցնում են, թե ինչպիսին էինք մենք 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին։ «Յունայթեդը» պարզապես ուզում է ճգնաժամից դուրս գալու ելքը գնել,- Գալահերին է մեջբերում Goal-ը: